Սիրելի՛ հայ ժողովուրդ․․․

Արարչի արարչագործ Աջը լինի ձեզ վրա։ Փոխվեց Օրը, և
լուսավորվեցին բոլորիս ճանապարհները։ Ժամանակն է, որ ամեն ոք
փոխվի ներքնապես և իր շուրջը նայի Լույսի, Հույսի ու Սիրո
հավերժության հայացքով։

Ամեն մեկս իր անելիքներն ունի և իր ուրույն ներդրումը պիտի
ունենա ընդհանուր գործում՝ հեռու մնալով թմրադեղերից,
ծխախոտից, ալկոհոլից, անառողջ սննդից, մրցակցությունից ու
համեմատվելուց։ Լուսավոր ապագայի շինարարության
պայմաններն ու միջոցները միայն համագործակցությունը,
փոխօգնությունն ու միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը
կարող են լինել։

Թող այսօրվա համընդհանուր երջանիկ և ուրախ տրամադրության
հետևանքը լինի այն․ որ յուրաքանչյուրս դեպի լավը փոխվի իր
ներսում, ընտանիքում, ինչպես նաև հարևանների, բարեկամների ու
մյուս ազգերի նկատմամբ իր վերաբերմունքով։

Շնորհավորում եմ ազգիս Հաղթանակը․․․

Լևոն Մոսինյան
Լոս-Անջելես
8 մայիսի, 2018 թ․